Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Օբամայի ավտոշարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ

Օբամայի ավտոշարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ
21.11.2014 | 23:06

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյունը Վաշինգտոնի կենտրոնական Փենսիլվանիա ավենյուում կանգնել է լուսացույցի կարմիր լույսի տակ։
Թղթակիցները նշել են, որ Օբամայի ծառայողական մեքենայի վարորդն ամեն անգամ սպասել է կանաչ լույսին, երբ նախագահին տարել է ընդմիջման և հետ բերել նստավայր։ Ճանապարհի այդ հատվածում, որտեղով անցել է նախագահը, շատ են լուսացույցները, ինչը հաճախ դանդաղեցնում է մեքենաների հոսքը։ Սովորաբար, նախագահի շարասյան համար փակում են երթևեկությունը փողոցներում։ Այս անգամ լրագրողների զարմանքն այնքան մեծ է եղել, որ նրանք ենթադրել են, թե երկրի առաջին դեմքի անվտանգության կանոններում փոփոխություններ են եղել, սակայն չեն ստացել պաշտոնական հաստատում։

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ